եկեք

Ճանապարհորդենք

Տուրի արժեքը ներառում է

Արշավ

Ջերմուկ

Ուղղություն : Գեղարդ |

Տեսակ։ Գիշերակացով

20000֏

Ջերմուկ – այստեղ են գտնվում Ջերմուկի ջրվեժը, հանքային ջրերի աղբյուրները, ինչպես նաև Կեչուտի ջրամբարը: Յուրօրինակ բնություն ունեցող բարձրադիր լեռներում են գտնվում Ջերմուկի տաք բուժիչ աղբյուրները, ուր կարելի է լոգանք ընդունել ցանկացած եղանակի: Արենի գյուղ – հայկական գինեգործության բազմադարյա պատմության կենտրոն: Այստեղ կարելի է փորձել գինիների գլխապտույտ տեսականի, այդ թվում պատրաստված Արենի տեսակի խաղողից: Գինի կարելի է համտեսել ինչպես գինեգործարաններում, այնպես էլ հյուրասեր գյուղացիների տանը: Նորավանքի վանական համալիր – Վայոց ձորի մարզում գտնվող նրբակերտ համալիր՝ հիմնված XIII-XIV դարերում: Նորավանքը հայտնի է ոչ միայն իբրև Սյունիքի միջնադարյան հոգևոր կենտրոն, այլև շրջակայքի ինքնատիպ և խորհրդավոր կարմիր ժայռերով: Այս վանական համալիրը համարվում է հայ ամենանշանավոր մանրանկարիչ և քանդակագործ Մոմիկի վերջին աշխատանքը:

4.8

Այս պահին տուրը ակտիվ չէ

Ավելացնել կարծիք