եկեք

Ճանապարհորդենք

Խուստուփ

Ուղղություն : Գեղարդ | Տաթև |

Տեսակ։ Գիշերակացով

12000֏ 10000֏

Հայ լեռնագնացները, արշավականները Հայաստանի ամենագեղեցիկ գագաթ են համարում Խուստուփը: Խուստուփը հայերին առաջին հերթին գրավում է որպես Նժդեհի լեռ: Գարեգին Նժդեհի կյանքի որոշ դրվագներ կապված են այս լեռան հետ, նրան անվանում են Խուստուփի արծիվ: Նժդեհի ցանկությունն է եղել, որ իր աճյունը թաղեն Խուստուփի վրա, որպեսզի մահից հետո էլ իր հոգին հսկի Սյունյաց լեռները: Սա լեռան պատմության դրվագներից մեկն է, որը գերում է արշավականներին և կանչում դեպի Խուստուփ Խուստուփը Սյունիքի մարզի արևելյան մասում է, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Բարձրությունը 3201 մետր է։ «Խուստուփ» վրանային ճամբարը գտնվում է Սյունիքի մարզի Շիշկերտ գյուղից 1 կմ վերեւ՝ դեպի Խուստուփ:

4

Այս պահին տուրը ակտիվ չէ

Ավելացնել կարծիք